Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը հայտնում է. «Անցած գիշեր բավականին սառն է եղել, ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Աշոցքի հատվածում՝ հասնելով մինչև 37 աստիճան ցրտի: Լոռիում և լեռնային մարզերում օդի ջերմաստիճանը տատանվել է 22-28 աստիճան ցրտի սահմաններում, Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Մերձավանի հատվածում՝ գրանցվելով մինչև 18 աստիճան ցուրտ: Օդի ջերմաստիճանի բարձրացում սպասենք հունվարի 8-ից»:




