Ղարաբաղը հանձնածները, 5 հազար զոհ, մոտ 12 հազար վիրավոր տվածները չեն կարող չպատժվել, Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է Ռոբերտ Քոչարյանը։
«Սա այն դեպքը չէ, երբ պաշտոնյան պաշտոնական դիրքի չարաշահում է թույլ տվել, ինչ որ չնչին հետևանքներ են եղել։
Այս իշխանությունն աղետ է բերել ՀՀ-ի և Արցախի գլխին ու դրա համար պետք է պատասխան տա։ Այստեղ ներում չի կարող լինել ընդհանրապես, վստահ եղեք»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։





