ՏԵՍԱՆՅՈւԹ․ Գևորգ Պապոյանը սուտ է խոսում, ուղղակի սուտ․ Ալեքսան Ալեքսանյան

«Մեր ձեւով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանն արձագանքել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այն հայտարարությանը, թե քաղաքացիների հոսանքի սակագնի մեջ մտնում է ՀԷՑ-ի վերցրած վարկերը։

«Գեւորգ Պապոյանն ուղղակի սուտ է խոսում։ Կա հոսանքի սակագնի պետության կողմից սահմանված մեթոդիկա, որտեղ չկա գեթ մի կետ, որտեղ երևում է, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները ներառվում են հոսանքի սակագնի մեջ, չկա նման բան: Սամվել Կարապետյանը վճարում է իր միջոցներով, բայց այս երիտասարդի, այս փոքրիկ խմբակի մեր վզին բերած 13 միլիարդ պարտքը վճարելու ենք մենք: 2016թ-ից մինչ օրս Սամվել Կարապետյանը 200 միլիարդից ավել ներդրում է արել կործանման եզրին կանգնած ՀԷՑ-ին ոտքի կանգնեցնելու համար: Այս երիտասարդն ասում է՝ 6.4 միլիարդ վերցրել են, տվել են մի այլ կազմակերպության, հետո հետ են վերցրել: Ուրեմն, 6.4 միլիարդ ՀՀ դրամ ՀԷՑ-ը վերցրել է 1 ամսով, անտոկոս տվել է իր մայր սեփականատեր կազմակերպությանը, հետո հետ է վերադարձրել, որը ոչ մեկի վրա չազդեց: Ամբողջ իր ելույթի ժամանակ ինքը մի բան է ճիշտ ասել՝ կառավարությունը վերցրել է ՀԷՑ-ը, դա եղել է քաղաքական պատվեր, որը կատարել եք», — նշել է Ալեքսան Ալեքսանյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։