ՏԵՍԱՆՅՈւԹ․ Գագիկ Ծառուկյանն անելու է հնարավոր ամեն բան, որ գյումրեցի մանուկների ցանկությունը կյանքի կոչվի, ու Ամանորն ու Սուրբ Ծնունդը տոնական մթնոլորտում դիմավորեն բոլորը. Իվետա Տոնոյան

Նախօրեին գյումրեցի բլոգեր Արթուր Ադամյանը սոցիալական ցանցերում հրապարակել էր տեսանյութ՝ դիմելով բարերարներին, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին, և խնդրել տոներին ընդառաջ գյումրեցիներին մենակ չթողնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Քանի որ Գյումրին և գյումրեցիները միշտ առանձնահատուկ նշանակություն են ունեցել Գագիկ Ծառուկյանի համար, նրա հանձնարարությամբ այսօր ես և գործընկերներս Գյումրիում էինք: Հանդիպել ենք Արթուրի հետ, քննարկել գյումրեցի երեխաների համար նախատոնական այս օրերը էլ ավելի հիշարժան դարձնելու հնարավոր տարբերակները: Մեր քննարկման արդյունքներն արդեն իսկ ներկայացվել են Գագիկ Ծառուկյանին և առավել քան վստահ եմ, որ նա անելու է հնարավոր ամեն բան, որ գյումրեցի մանուկների ցանկությունը կյանքի կոչվի ու Ամանորն ու Սուրբ Ծնունդը տոնական մթնոլորտում դիմավորեն բոլորը: Գյումրին երբեք միայնակ չի եղել և չի լինելու, և տոներին ընդառաջ դա զգալը հատկապես կարևոր է»,-նշել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։