ՏԵՍԱՆՅՈւԹ․ Գագիկ Ծառուկյանի կողմից ազդարարվեց երկու խոշոր ծրագիր մեկնարկը, որի կողքին կանգնած են հայ լեգենդար մարզիկները

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

Երեկ ազդարարվեց երկու կարևոր ծրագիր՝
• Թմրամոլության դեմ պայքար
• Վիրավորում ստացած և հաշմանդամություն ունեցող մարզիկների համար պատշաճ մարզումային պայմանների ստեղծում։
«Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանն արդեն իսկ միացել են հազարավոր մարզիկներ։
Մեր լեգենդար մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյանը, Վարազդատ Լալայանը, Մալխաս Ամոյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը և մյուսները, միավորելով իրենց ուժերը, պատրաստ են լինել օրինակ երիտասարդության համար և կանխել այս չարիքի տարածումը մեր երկրում։
Հայաստանին անհրաժեշտ է առողջ սերունդ՝ մեր երկրի անվտանգության ապահովման և ազգային պատիվը բարձր պահելու համար:
Մարզաշխարհի այս համախմբումը նոր և խոստումնալից սկիզբ է, որը կնպաստի հաղթանակների բազմապատկմանը, իսկ ազդարարված ծրագրերը կյանքի կկոչվեն ի շահ Հայաստանի Հանրապետության։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։