«Եթե հոկտեմբերի 27-ը չբացահայտվի, մեր պետությունն ապագա չի ունենա»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում, ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Նրա խոսքով՝ 1999-ի հոկտեմբերի 27-ին խարխլվեց մեր պետականությունը: «Վազգենին պիտի արենայից հանեին արտաքին ուժերի, երևի ներքին ուժերի ձեռքով, որ էսօր լիներ էն, ինչ եղավ: Եթե Վազգենը կենդանի լիներ, նման բան չէր կարա լիներ Ղարաբաղի հետ կապված… Տարիների ընթացքում, կամաց-կամաց նախորդ իշխանություններն էլ եկան ալան-թալանով զբաղվեցին ու երկիրն էս վիճակում հայտնվեց, Արցախը կորցրեցինք»,- հավելեց նա՝ նշելով, որ չի հուսահատվում, պետք է համախմբված ու հզոր լինել:




