ՏԵՍԱՆՅՈւԹ․ Եթե թոշակը 10 հազարով ավելացնենք, թոշակառուն իր առողջապահական խնդիրը չի լուծելու. Փաշինյան

Երբ 2019-ին որոշում կայացվեց 10 տոկոսով բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, պարզվեց, որ որոշումը բացարձակապես ոչ մի էֆեկտ չունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդ որում, այնպես չէ, որ ուսուցիչներն առանձնապես գոհ էին բարձրացված աշխատավարձից: Ընդհակառակը՝ ուսուցիչների շրջանում անարդարության զգացում կար, թե պրոֆեսիոնալ հմտությունները հաշվի չեն առնվում, ուստի ներդրվեց կամավոր ատեստավորման համակարգը, որը հաջողված ծրագիր է, և որի արդյունքում այսօր ՀՀ-ում 700 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա»,–ասաց նա։

Անդրադառնալով թոշակառուների անկանխիկ գնումների համակարգին՝ Փաշինյանը նշեց. «Մենք պետք է մտածենք ոչ միայն թոշակների բարձրացման, այլև մեր տնտեսության աճի և ստվերի կրճատման մասին։ Մենք պետք է հասկանանք, որտեղից է թոշակը գեներացվում, մարդկանց աշխատանքից, և մարդկանց աշխատանքը պետք է նաև տեսանելի և ոչ ստվերային լինի, և մենք այս ճանապարհով նաև թոշակառուներին հնարավորություն ենք տալիս, որպեսզի ստվերի կրճատման գործում դեր ունենա։

Մենք պլան ունենք հետադարձ հիփոթեքի ծրագիրը իրականացնելու, որը իմ կարծիքով նույնպես մեր թոշակառուների կենսամակարդակում և ապրելակերպի մեջ էական դրական փոփոխություններ է մտցնելու։

Բայց հաջորդն եմ ուզում ասել, լավ, թոշակառուն ինչի՞ վրա է ծախսելու գումարը, ենթադրենք 12 000 կամ ինչ-որ չափով ավելացրինք. ակնհայտորեն առողջապահության վրա։

Բայց եթե մենք մարդու թոշակը ամիսը 10 հազար դրամով բարձրացնենք, ինքը իր առողջապահական խնդիրները կարողանալո՞ւ է շատ թե քիչ պատշաճ ձևով լուծի։ Ոչ, չի կարողանալու։ Դրա համար մենք ասեցինք՝ եկեք ոչ թե թոշակը ավելացնենք, այլ առողջապահության ապահովագրության համակարգը ներդնենք։ Դրանով մենք 65-ից բարձր տարիքի թոշակառուների ավելացրած թոշակը առանց իրենց հարցնելու դնում ենք այդտեղ, բայց իրենք այդտեղ ստանալու են մի քանի անգամ ավել արժեցող ծառայություններ, որոնց կարիքը իրենք, իհարկե, կունենան։

Մենք ոչ բոլոր դեղերի ոչ ամբողջական ծախսերն ենք փակելու, բայց մենք այս ճանապարհով թոշակառուներին վերադարձնում ենք այնքան գումար, որը էականորեն ավելի է այն 10-11 հազար դրամից, որ մենք իրենց պոտենցիալ ավելացող թոշակից վերցնում ենք և դնում ենք իրենց առողջապահության համակարգի մեջ»,– ընդգծեց Փաշինյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։