ՏԵՍԱՆՅՈւԹ․ Եթե կիրակի ընտրություններ լինեն, 16.5%-ը ՔՊ-ին կընտրի, 7.2%-ը՝ «Մեր ձևով»-ին, 6.8%-ը՝ «Հայաստան»-ին

«GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ներկայացրեց՝ «Եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինիքի օգտին կքվեարկեիք» հարցման արդյունքները: «16,5 տոկոսը նշել է ՔՊ, 7,2 տոկոս՝ «Մեր ձևով» շարժում, «Հայաստան» դաշինք՝ 6,8 տոկոս, ԲՀԿ՝ 4,5 տոկոս, ԴՕԿ՝ 3,8 տոկոս, ՀՀԿ՝ 2,7, Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ 2,3 տոկոս, «Միասնության թևեր»՝ 1,5, «Հանրապետություն»՝ 1,5, ՀՅԴ՝ 1,4, ԼՀԿ՝ 1,2, ՀԱԿ՝ 1,2 տոկոս»,- ներկայացրեց բանախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։