ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Եթե անվտանգության թիվ մեկ, 2-րդ, 5-րդ պատկերացումը բանակն է, ուրեմն անվտանգություն գոյություն չունի»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների մոտ 50 հոգանոց խմբի հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր:

Առաջին կանգառը եղել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատվածում։

«Էս պատից այն կողմ, տեղ կա, որ 2 մետր այն կողմ Ադրբեջանն է․․․ Մենք ուզում ենք այսօրվա էքսկուրսիայով ցույց տալ Հայաստանի անվտանգության ապահովման այն կոնցեպտը, որով առաջնորդվում է մեր կառավարությունը։ Նախկինում առիթ ունեցել եմ ասելու, որ եթե անվտանգության թիվ մեկ պատկերացումը բանակն է, 2-րդը բանակն է․․․ 5-րդը բանակն է, ուրեմն անվտանգություն գոյություն չունի, և պետք է այնպես անել, որ անվտանգության ապահովման գործիքները լինեն բազմազան։ Հիմա այս պատը մեր անվտանգության ապահովման գործիքն է»,- կիրանցիների հետ հանդիպման ընթացքում ասել է Փաշինյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։