ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ես պեռաշկի եմ ուտում, քանի որ վաղուց միջոցներ ձեռնարկել ենք Իրանի հետ կապված հարցում. Փաշինյան

Իրանի հետ առևտրի սահմանափակումները Հայաստանի վրա չեն ազդի։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է առաջանալ որոշ ապրանքների պակաս։

Փաշինյանի խոսով՝ Հայաստանը վաղուց պատրաստվել էր այս իրավիճակին։
«Մեզ համար շատ ցավալի է այն, ինչ տեղի է ունենում Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ և ընդհանրապես տարածաշրջանում, սակայն մենք պետք է արձանագրենք, որ այս իրավիճակը նոր չէ։ Նրանք, ովքեր հետևում են միջազգային լրահոսին, պետք է առնվազն մտավախություն ունենային, որ նման իրադրություն կլինի։ Մենք այս իրավիճակի հետ կապված աշխատանքային խումբ ունենք. այդ աշխատանքային խումբը մի տարի կամ տարիուկես առաջ է ձևավորվել, և այդ աշխատանքային խումբը երբեմն ամենօրյա, երբեմն ամենժամյա կամ ամսական ռեժիմով աշխատել է ու աշխատում է»,– ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, թե իր իշխանությունը տարածաշրջանում ընթացող իրադարձությունների նկատմամբ անտարբեր չէ, այլ նախապես է որոշումներ կայացրել։
«Վաղուց ձեռնարկել ենք միջոցներ, քանի որ ռազմական իրադարձություններ Իրանում եղան նաև 6 ամիս առաջ, որից հետո ակնհայտ չէր, որ այն այլևս չի լինելու»,– նշեց Փաշինյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։