ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Ես որևէ կուսակցության անդամ չեմ և չեմ պատրաստվում աշխատել որևէ մեկի համար»․ Առուշ Առուշանյան

Կիրակի ՔՊ-ի ներկուսակցական քարոզարշավի ժամանակ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մոտեցել և բարևել է Նիկոլ Փաշինյանին, որը հանրային տիրույթում խոսակցությունների թեմա է դարձել։ «Իշխանություն» լրատվականը զրուցել է Առուշ Առուշանյանի հետ:

«Ես Գորիս համայնքի ղեկավարն եմ: Եթե ՀՀ վարչապետն այց է ունենում մեր համայնք, իմ պարտավորությունն է դիմավորել նրան, որովհետև կան բազմաթիվ հարցեր, որոնց համայնքի ղեկավարը պետք է պատասխանի, ինչպես այդ օրը. վարաչպետն ինձ հարցեր տվեց, ես պատասխանեցի։ Մենք ունենք նորմալ շփում, կառուցողական հարաբերություններ և նորմալ է, որ ես պետք է դիմավորեի»,- մեկնաբանել է Առուշ Առուշանյանը։

«Ընդդիմադիր դաշտում կարծիք կա, որ առաջիկա ընտրություններին աշխատելու եք ՔՊ-ի օգտին» հարցին՝ Առուշանյանը պատասխանել է. «Ես որևէ կուսակցության անդամ չեմ և չեմ էլ պատրաստվում աշխատել որևէ մեկի համար»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։