ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսաուղերձում անդրադարձել է հայր Սահակի հայտարարություններին:
«Ասել է բաներ, որոնք ինձ մոտ խղճահարություն, մեծագույն ափսոսանք ու ծիծաղ է առաջացրել»,- ասել է Սիմոնյանը՝ մեջբերելով հոգևորականի հայտարարությունները, որ ԱԺ նախագահին պատահական է հանդիպել, որ իր հայրենիքը թուրքին հանձնողի հետ խոսելու ոչինչ չունի, որ բարևել է, անցել ու գնացել:
«Ստում է, ստում է շատ վատ, տհաճ ձևով: Հանդիպումն ինձ համար եղել է շատ հաճելի, հայր Սահակն իմ կողմից շատ հարգված հայր Միքայելի հետ ինձ դիմավորել է մուտքի մոտ, չթողնելով, որ հայր Միքայելն ինձ հետ որևէ շփում ունենա, ինձ ամբողջ տարածքը ցույց է տվել, քննարկեցինք բոլոր հնարավոր հարցերը, պատմել այն աշխատանքների մասին, որ տեղի են ունենում: Մեր հարաբերությունները, շփումն այնքան ջերմ էր անցնում, որ վերջում ես պատրաստակամություն հայտնեցի ինչ-որ ձևով աջակցել, որ շինարարության ինչ-որ մասով ֆինանսապես փորձեմ աջակցել: Այդ ֆինանսական աջակցության մասով հայր Սահակը մեծ սիրով պատրաստակամություն հայտնեց ու իր հեռախոսահամարը տվեց իմ խորհրդականին»,- ասել է նա՝ հավելելով, որ հայր Սահակն իրեն մինչև մեքենան ճանապարհել է:
«Չի կարելի սուտ խոսել: Պատվիրաններից մեկն ասում է՝ «Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր»»,- նշել է նա։
ԱԺ նախագահը հավելել է, որ ներում է նրան. «Թող աստված ների նրան սուտ խոսելու համար»:




