ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Ես ձեզ 3-4 օր առաջ եմ ասել էդ մասին, ինչո՞ւ նոր հիշեցիք». Տիգրան Ավինյան

Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներ կատարվե՞լ են: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ այսօրվանից աշխատանքներ են իրականացվելու դրանք լցնելու ուղղությամբ: Քաղաքապետը նկատեց. «Էդ ես ձեզ մի 3-4 օր առաջ եմ ասել, ինչո՞ւ նոր հիշեցիք, որ դա պետք ա էսօր արվի»: Գաբրիելյանն ասաց. «Փորձել ենք փոսալցման աշխատանքեր անել, բայց քանի որ անձրև է եկել, լվացել, մեքենաների հետ տարել է»:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։