ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Ես չգիտեմ ավելի պետականամետ և Հայաստանը շատ սիրող մարդ՝ քան Նիկոլ Փաշինյանն է»․ Քրիստինե Պողոսյան

ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանը չի ընդգրկվել 2026թ. համամասնական ցուցակում․ այս լուրը ճեպազրույցի ժամանակ անձամբ հաստատեց պատգամավորը։

«Էս պահին ուզում եմ ստեղծագործել, նոր բիզնես պլաններ ունեմ, ուզում եմ ՀՀ տնտեսությանն օգուտ բերեմ՝ վա՞տ է։ Շարունակելու եմ մնալ կուսակցությունում»,- իր խոսքում ասաց Պողոսյանը։

Ձեր հավատը Նիկոլ Փաշինյանի հանդեպ մի՞շտ է անսասան մնալու․ լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց․ «Եթե ես վստահ լինեի, որ պարոն Փաշինյանը վատ կամ սխալ բան է անում, շատ ավելի շուտ կհեռանայի, ես վստահ եմ, որ ինքը ճիշտ ճանապարհով է գնում և Հայաստանի համար լավագույնն է անում։ Ես չգիտեմ ավելի պետականամետ և Հայաստանը շատ սիրող մարդ՝ քան Նիկոլ Փաշինյանն է»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։