«Արդյոք ճնշումների միջոցով փորձ է արվում նաև ձեր կողմում գտնվող հոգևորականներին ուղղորդել դեպի այն կողմ՝ Մասյացոտն թեմի պաշտոնան արված առաջնորդի»,- լրագրողների հետ զրույցում հարց է ուղղվել Մասյացոտն թեմի առաջնորդ Հայր Ռուբենին:
Նա պատասխանել է. «Ես այս թեմ եմ եկել հաշտության օրակարգով, եկել եմ ծառայելու և ինչքան հնարավոր է պառակտումը բուժելու, հնարավորինս այս պառակտումը վերացնելու: Կարծեմ՝ որոշակի կոնտակտներ եղել են այն հոգևորականների հետ, որոնք ճանաչում են Վեհափառի տնօրինությունը: Բայց հոգևորականները պինդ են: Իմ նշանակումը նաև իրենցով է պայմանավորված, որովհետև Վեհափառը իրենց հարցրել է՝ ում եք պատկերացնում ձեզ առաջնորդ, և իրենք մատնանշել են իմ անունը»:




