ՏԵՍԱՆՅՈւԹ․ Երկու եղբայր են, ինքը մեծն էր, ամբողջ գյուղը սգում է. Ծաղկավանի գյուղապետը՝ պայմանագրային զինառայող Արամի մասին

Շաբաթ օրը կեսօրից հետո ժամը 2-ը սահմաններում լսեցինք, որ նման դեպք է եղել՝ Արամ Խաչատրյանը Սևանում դանակահարվել է. Ինքը շատ լավ ընտանիքի տղա էր, երկու եղբայր էին, մեծը ինքն էր, փոքրը 17 տարեկան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Վերին Ծաղկավանի վարչական ղեկավար Աղասի Ղազարյանը՝ անդրադառնալով փետրվարի 21–ին Սևանում 19–ամյա տղայի սպանության դեպքին։

«2025 թվականին զորակոչվել էր հայկական բանակ, վեց ամիս ծառայելով հայկական բանակում, հետո պայմանագիր էր կապել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով, հետ վերադարձել մեր համայնքին մոտ զորամասում հետագա ծառայությունը շարունակելու համար։ Հինգշաբթի օրը իջել է զորամասից, իր ազատ հերթափոխն է եղել, ուրբաթ օրը տանն է մնացել, շաբաթ օրը գնացել Սևան ու մեզ անհայտ պատճառով դանակահարվել։

Հետը մարդ եղել է, որպես վարորդ տեղափոխել է, իսկ մնացածի մասին տեղեկություն չունեմ, ինքը ոչ մի բանի չի խառնել, անգամ իմ լսելով մեքենայի մեջ է եղել, չի էլ պատկերացել, որ կարող է վայրկյանների ընթացքում մահվան ու կյանքի հարց լինի Արամի հետ կապված։

Նման դեպք առաջին անգամ էր Վերին Ծաղկավան գյուղում, երիտասարդ տղա է դանակահարված, ամբողջ գյուղը սգում է։ Այսպիսի սուգ մեկ էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ էր, երբ ունեինք զոհված տղերք։ Խաղաղ պայմաններում երիտասարդի կորուստը շատ վատ է, լինի մեր գյուղից, ձեր գյուղից, թե երկրի այլ հատվածներից։ Նոր էր կյանք մտել, դեռ 20 տարեկանը չլրացած պատանի, կյանքը նոր էր պատկերացնում ու ցավոք ինքը էլ մեզ հետ չի»,–ասաց նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։