Երեկ երեկոյան «կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ տեղափոխված 1 տարեկան 2 ամսական փոքրիկը վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժիշկների հսկողության տակ է։ Քննչական կոմիտեն սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել, որի շրջանակներում մեկ հոգի ձերբակալված է։
Արարատի մարզում բնակվող տատիկը «Ազատության» եթերում ասել է, որ իր աղջիկը կապ չունի, փոքրիկին տարել էր երեխայի հոր՝ նախկին ամուսնու տուն, մինչև վարձով տուն կգտներ։ «Էրեխուն տարել էի հոր տուն, այնտեղ ավելի ապահով էր, ես չգիտեի՝ ինչ կարա լինի»,- նշել է փոքրիկի մայրը։ Նրա խոսքով՝ նախկին ամուսնու տանը այլ կանայք կան, տարբեր ամուսնություններից ծնված երեխաներ, իսկ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվածը նախկին ամուսնու կողակիցն է։





