ՏԵՍԱՆՅՈւԹ․ Էն օրն ես գցել, որ 4-րդ ստադիան ա, ինձ բուժում չկա․ Գավառի քաղաքացին՝ Փաշինյանին

Գավառի բնակիչցներից մեկը մոտենալով վարչապետ Փաշինյանին՝ դժգոհություն հայտնեց Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանից ու ներկա նախարար Անահիտ Ավանեսյանից, ապա դիմելով Փաշինյանին՝ ասաց․ «Դու ոչինչ չարեցիր, ես նամակով դիմել էի․․․ Որտեղ գնացել եմ, միլարդաներ են ուզում»։ Վարչապետն արձագանքեց․ «Եթե 69 տարեկան եք, առողջության ապահովագրության շահառու եք։ Ավանեսյանն ո՞ւր է, թող մոտենա»։ Բնակիչն արձագանքեց․ «Ինչ Ավանեսյան, միլիարդներ ա տանում քո Ավանեսյանը, բրիլյանտների մեջ ա։ ՀՀ հիվանդանոցներով գնացել եմ, չեն ընդունել»։ Երբ Առողջապահության նախարարը մոտեցավ, տղամարդը սկսեց ավելի բարձր ձայնով արտահայտել իր բողոքը։ «Հարգելի քաղաքացի, հանգիստ խոսեք»,- միջամտեց Փաշինյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։