Կիրակի օրը Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած դեպքով ձերբակալված եղբայրներին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական վարչություն՝ հետնամուտքով։ Իսկ Քննչականի դռները փակ էին և պաշտպանները չկարողացան մտնել ներս։
«Այսպիսի ապօրինություն չեմ պատկերացնում։ Ի՞նչ են ուզում անեն, եթե եղբայրներն ունեն գրանցված պաշտպաններ, պաշտպանները այստեղ են և հայտարարում են, որ երեխեքին արդեն ներս են տարել՝ տարել են ի՞նչ անեն։ Տարել են մշակե՞ն, ճնշե՞ն, ի՞նչ անեն, որ հետո նոր թողնեն պաշտպանները ներս մտնեն։ Լավ ա լույսերը վառվում էին, թե չէ կմտածեի, որ այս վարչությունը լուծարվել է»,- ասաց պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը։
Շուրջ մեկ ժամ ՔԿ դիմաց սպասելուց հետո փաստաբաններին հաջողվեց մուտք գործել ՔԿ՝ ՄԻՊ զանգելուց և նրանց անմիջական միջամտությունից հետո։





