ՏԵՍԱՆՅՈւԹ․ Դինամիկ զարգացում ունենալու համար պետք է ամեն մարզի համար պլանավորենք տնտեսական զարգացման մոդել․ Նարեկ Կարապետյան

«Մեր երկրում ապրում է 3 միլիոն մարդ, կա 800 հազար գրանցված աշխատող, ևս 500 հազար՝ թոշակառու, ունենք 300-400 հազար դպրոցական, ուսանող և այդ տարիքի մարդ։ Մեր հաշվարկով՝ 1-1․2 միլիոն մարդ չունի աշխատանք, բայց ունի աշխատելու ցանկություն, որից 200-300 հազարը ունի սեզոնային աշխատանք՝ ամռանը»,- հարցազրույցի ժամանակ նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ 3մլն․ բնակչություն ունեցող երկրին՝ 800 հազար աշխատատեղ բավականին սահմանափակ հնարավորություն է տալիս։ Նարեկ Կարապետյանի խոսքերով՝ իրենք պլանավորում են 5 տարվա ընթացքում ստեղծել 300 հազար աշխատատեղ՝ արդյունաբերության, շինարարության, ՏՏ և ծառայությունների ոլորտներում, ինչը կակտիվացնի Հայաստանի տնտեսության արդի վիճակը։

Նա ընդգծել է՝ հատկապես մարզերում սուր է աշխատատեղերի պակասի խնդիրը․ «Մարդիկ ստիպված ընտանիքներից կտրվում են, գնում են օտար երկրներ՝ աշխատելու, քանի որ լուծված չէ տեղում աշխատատեղ ստեղծելու ամենակարևոր խնդիրը։ Իսկ դինամիկ զարգացում ունենալու համար պետք է ամեն մարզի համար պլանավորենք տնտեսական զարգացման մոդել»,- նշել է Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանը բերել է Նոյեմբերյանի օրինակը, ըստ նրա՝ Նոյեմբերյանը պետք է լինի առանձին բանջարեղենների և ջերմոցային գոտի, որովհետև գտնվելով Հայաստանի սահմանին՝ հնարավորություն ունի Թուրքիայի գազի գնից էժան գազ գնել, ինչն էլ հնարավորություն կտա հայկական ապրանքը, Տավուշի ապրանքը արտահանել, նաև փակել Հայստանի ներքին ամբողջ պահանջմունքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։