Ստեփան Ասատրյանի այսօրվա կեղծ, անօրինական պատարագին մասնակցելու է եկել նաև Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը ով հիշեցնենք, իր անձնական գործերում սեռի վերաբերյալ «արու» էր նշել:
«Աղոթքի գալուց եկել, հարց եք տալիս, հլը ցածր, ինձ հետ էդ տոնով չխոսես»,- այսպես արձագանքեց Սարգսյանը լրագրողի հարցին: Հարցին՝ գիտի՞՝ ինչ եկեղեցական տոն է այսօր, Սարգսյանը չկարողացավ պատասխանել: «Ես այնքան բան եմ սովորել, որ հիմա ձեզ բան եմ բացատրում: Ձեր նմաններին կարող եմ դաստիարակել: Այնքան կրթություն եմ ստացել, որ երկար ժամանակ փորձես ապրել, չես կարող իմ չափ կրթություն ստանալ»,- շարունակեց լրագրողների հարցերին այսպես արձագանքել Սարգսյանը, երբ նրանից հետաքրքրվեցին, թե տեսե՞լ է իր անձնական գործերում սեռի վերաբերյալ ինչ է գրել:




