Դեռ սպասում ենք քննչականի որոշմանը՝ Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու թույլտվության վերաբերյալ, որի համար դիմել էինք հունվար ամսին, փետրվար ամսին, մարտ ամսին, այս անգամ կարծես թույլտվությունը ստանում ենք։։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Ամեն դեպքում ստանանք տեսնենք։ Բայց կարևոր մի արձանագրում. այս ողջ ժամանակահատվածում, ընդունվեց, փաստվեց, որ հերթական ստերը և մանիպուլյացիաներն էին տարածվում, քանի որ պրոբացիայի ծառայությունը չէր կարող նման թույլտվություն տալ և չէր էլ տվել, այլ քննչականը նոր տվել է։
Հենց դրա մասին էր նաև քննչականի հայտարարությունը.,–ասաց նա։





