ՏԵՍԱՆՅՈւԹ․ Դե ինչ, սիրելի երեք նախագահներ, բանակցային փաստաթղթերը հրապարակվեցին, կամ եկեք բանավեճի, կամ լռեք առհավետ. Ռուբինյան

Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք նախկին նախագահներին հրապարակավ առաջարկեց իր հետ չբանավիճել սուրոգատների միջոցով, այսինքն իրենց խմբակցության պատգամավորների, իրենց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների ու լրագրողների միջոցով, այլ գալ բանավիճել կամ լռել առհավետ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Նախկին նախագահները չգիտեին՝ ինչ անել։ Նրանց միջի խելացին՝ Լևոն Տեր–Պետրոսյանը, որ մի փոքր գերազանցում է ինտելեկտով Սերժ Սարգսյանին և հատկապես Ռոբերտ Քոչարյանին, գտավ մի հանճարեղ ասելիք և ասաց՝ հրապարակեք բանակցային փաստաթղթերը։

Դե ինչ, սիրելի երեք նախագահներ, բանակցային փաստաթղթերն այսօր հրապարակվեցին, և ըստ էության, դուք կամ պետք է գաք Փաշինյանի հետ բանավեճի, կամ լռեք առհավետ, կամ խայտառակ լինեք։ Խայտառակ լինելը բոլոր դեպքերում է լինելու, որոբհետեւ եթե գաք, էլի խայտառակ եք լինելու։ Ընտրությունը ձերն է, սպասում ենք»,–ասաց Ռուբինյանը։

Նշենք, սակայն, որ լրագրող Թաթուլ Հակոբյանը նկատել էր, որ չի հրապարակվել Քի Վեսթի տարբերակը։ Բացի այդ, հրապարակվել է մի տարբերակ, որը երբեք պաշտոնական բանակցությունների սեղանին չի եղել և որը վերաբերում է տարածքների փոխանակմանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։