ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Դավիթը լավ չէ, ժողովուրդ»․ Լուսինե Մարտիրոսյան

«Առավոտյան եմ այցելել Դավիթին, գլխացավեր ուներ։ Փորձել եմ շատ չանհանգստացնել իրեն, որովհետև թույլ էր ու ուզում էր անընդհատ քնել»,- այսօր Գլխավոր դատախազության դիմաց հաջակցություն Դավիթ Մինասյանի անցկացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ «Ստացել ենք բժշկական քննության փաստաթղթերը, որոնց օրինակներն ուղարկել ենք նաև վերաքննիչ քրեական դատարան, սպասում ենք, որ այսօր դատարանը վարույթ ընդունելու մասին որոշում և որոշման հրապարակման օր կնշանակի, ակնկալում ենք, հաշվի առնելով դրանք շտապողականություն կցուցաբերի»,- նշեց փաստաբանը։ Իսկ թե ինչպիսին էր բժշկական քննության պատկերը, Լուսինե Մարիտիրոսյանն ասաց․ «Մտահոգիչ է, Դավիթը լավ չէ, ժողովուրդ ջան»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։