«Տեսակցել եմ Դավիթին, բայց որևէ նորություն չունենք՝ բժշկական տեսանկյունից։ Դավիթի վիճակը նույնն է, փոփոխություն չկա, շատ ուժեղ գլխացավեր ունի, թուլություն, գլխապտույտ, չի կարողանում կանգնել»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ «Չունենք նորություն Գլխավոր դատախազությունից, ՄԻՊ գրասենյակից, որին անգամ դասընկերներն են դիմել»,- հավելել է Մարտիրոսյանը։





