Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, կից գրառմամբ․ «Ծաղկազարդի գործը․ իշխող վարչախմբի «գեբելսյան» տոտալ հակաքարոզչությունը 18 տարեկան, առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղայի դեմ»։
Տեսանյութում նա նշում է, որ կալանքի տակ գտնվող 18-տարեկան Դավիթի առողջական վիճակի հետ կապված օրը բուռն է անցել։
«Նրան Արմավիր քրեակատարողականից տեղափոխեցին Աբովյան քրեակատարողական։ Հետո այնտեղից առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետ կապված՝ տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն․․․ Որոշում է կայացվել՝ «Նաիրի» ԲԿ-ում պահելու և հետազոտությունները շարունակելու վերաբերյալ։ Տղայի վիճակը վատ է, ունի լուրջ առողջական խնդիրներ, որոնց մասին խոսվել է»,- ընդգծեց Մելիքյանը։





