ՏԵՍԱՆՅՈւԹ․ Դաշնամուրի նախկին գործարանում գազի արտահոսք է եղել. փլուզումից ոտքի վնասվածքով մեկ տուժած հոսպիտալացվել է. Երևանի փրկարարական վարչության պետ

Շենքը սննդի պահեստամաս է եղել, փլուզում է տեղի ունեցել, կատարվել է հետախուզություն. գազի արտահոսք է տեղի ունեցել, որը դադարեցվել է. լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության պետ գնդապետ Գևորգ Գալստյանը՝ անդրադառնալով դաշնամուրի նախկին գործարանում փլուզման դեպքին։

«Տարահանվել են կողքի մասնաշենքի աշխատակիցները, տարածքի սահմանազատում է կատարվել։ Ունեցել ենք մեկ տուժած, ով ոտքի վնասվածքով հոսպիտալացվել է: Տուժածը դրսում է եղել, ներսում տուժածներ չունենք»,–ասաց նա։

Նա նշեց, որ նախնական վարկած չեն կարող ասել, դա կհաստատվեն փորձագիտական ծառայությունները։ «Այս պահին անվտանգության աշխատակիցներն անվտանգություն են ապահովում»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։