ՏԵՍԱՆՅՈւԹ․ Դա կազմակերպված է եղել. Ալեն Սիմոնյանը՝ իր հայհոյելու մասին

«3 օր է ծնողները՝ ԱԺ-ի դիմաց են և ձեզ են պահանջում, անգամ գրություն են ուղարկել, ձեր աշխատակիցները չէին զեկուցե՞լ։ Կարո՞ղ ենք եզրակացնել, որ այդ օրը դուք որոշեցիք իջնել և անձամբ սադրել»,- դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվեցինլրագրողները: «Չեք կարող, ինձ որևէ մեկը չի պահանջել։ Ես չեմ իմացել, որ այդտեղ մարդիկ կան հավաքված»,- պատասխանել է Սիմոնյանը։

«Դուք ստում եք, որ չեք իմացել, Հակոբ Ասլանյանին ԱԺ ամբիոնից հաթաթա էիք տալիս»,- արձագանքել է լրագրողը:

«Ստում ես դու, ես կընդհատեմ հարցազրույցը, դու ուզում ես ինձ հետ վիճե՞լ, թե՞ ես վերջացնեմ»,- ասել է Սիմոնյանը և շարունակել․ «Ես ընդհարում չեմ ունեցել այդ մարդկանց հետ, մեզ մոտեցել է կուսակցական, հետո մեկ այլ կուսակցական և սեռական բնույթի հայհոյանքներ է տվել։ Այդ մարդկանց և էդ կուսակցականներին մի նույնացրու և մի պնդիր…. Դա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք էր, գիտեմ՝ ում կողմից»։

@armlife.lurer

Դուք ՔՊ-ական եք․․․ դե ՔՊ-ն կորոշի, ինչ գործ ունեք․ Ալեն Սիմոնյան Armlife.am #Hayastan #news #lurer

♬ оригинальный звук — Armlife — Armlife

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։