Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հայտարարությունը.
Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։
Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։
Խնդրում ենք՝
❗ հեռու մնալ գետամերձ տարածքներից,
❗ չմոտենալ վարարած գետերին,
❗ճանապարհներին լինել առավել ուշադիր»:





