ՏԵՍԱՆՅՈւԹ․ Չեմ ուզում գամ ԱԺ, ժամանակ ծախսեմ, ՔՊ-ով չառաջադրվելս Փաշինյանի հետ չեմ քննարկել, բայց նրա կողքին եմ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՔՊ-ի համամասնական ցուցակում չընդգրկվելը չի քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին նա ասել է այսօր լրագրողներին։

«Ես 2021 թվականին ասել էի, որ ես ցանկացած պահի այս քաղաքական գաղափարական գիծը կիսում եմ, որովհետև սա պետք է մենք հաշվենք 2000-ականներից, որ այդ շարժման մեջ եմ եղել, դրա համար ես Հայաստանը լքել եմ։ Ես այն ժամանակ ասել եմ, որ ձեր կողքը կանգնած եմ, ինչով պետք է կաջակցեմ, հիմա էլ նույն կարծիքին եմ, եթե դրա կարիքը զգացվի, միշտ ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը խաղաղ լինի, զարգանա, բայց չեմ ուզում, չեմ ուզում գամ իմ ժամանակը այստեղ ծախսեմ, ամեն ինչ շատ հիմա ավելի հասկանալի 2021 թվականին ավելի բարդ էր ժամանակները։ Հիմա ես ավելի կարող եմ գնալ ստեղծագործական ինչ-որ մի բանով զբաղվեմ, հնարավոր է, չգիտեմ, դասախոսություն, հնարավոր է նոր ինչ-որ մտքեր գեներացնեմ, նոր համակարգեր ստեղծենք»,- պարզաբանել է պատգամավորը։

Հարցին՝ արդյո՞ք ինքը Նիկոլ Փաշինյանի հետ դա քննարկել է, Սուքիասյանն ասաց, որ չի քննարկել․ «Ոչ, ես ես անկեղծ եմ ասում ես պարոն Փաշինյանի հետ չեմ քննարկել, որովհետև դրա կարիքը չեմ զգացել, որ քննարկեմ։ Բայց երբ ինչ պետք լինի ես կանգնած եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողքին։ Ես իրենց կողքն եմ, որտեղ ճիշտ ճանապարհի վրա են, ճիշտ է գնում Հայաստանը։ Չէ, չեմ ուզում կուսակցական լինեմ, միշտ էլ չեմ եղել կուսակցական, բայց մենք պատմություն ունենք և՛ Փաշինյանի հետ, և՛ այս քաղաքական թիմի շատերի հետ։ Արսեն Թորոսյանն էլ 2007-ից մեզ հետ է, շատ-շատ տղաներ, շատ-շատ, և սա է ամբողջ իրականությունը, ես ինքս իրոք անկեղծ եմ ասում, էլի, շուտվանից ասել էի, որ չեմ առաջադրվելու, չեմ ուզում հիմա, հետո ուշադրության կենտրոնում եմ»։

Սուքիասյանը վստահեցրեց և երդվեց, թե իրեն Նիկոլ Փաշինյանի չի ասել, որ չառաջադրվի․ «Ես երդվում եմ, ինձ Նիկոլ Փաշինյանը ոչ ինչ չի ասել, առաջին անգամ ինձ Նիկոլ Փաշինյանն է առաջարկել, որ ես գամ, բայց ես արդեն երկար ժամանակ է ասում էի, որ չեմ ուզում, բայց ես Նիկոլ Փաշինյանի հետ եմ, Նիկոլ Փաշինյանի գործողությունը ես գնահատում եմ բարձր, իր տանջանքը, իր չարչարանքը, իր պատասխանատվության աստիճանը․ այդ խնդիրը չունենք, բայց չեմ ուզում գամ Ազգային ժողով, չեմ ուզում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։