Լրագրողն այսօր Նիկոլ Փաշինյանին խնդրեց չգնալ Չարենցավան։
«Չարենցավանի մեծամասնության անունից ուզում եմ խնդրել, որ չգաք Չարենացավան, կլինի՞ չգաք, շատ չարենցավանցիներ ասում են՝ թող չգա ու մեր եկեղեցին իր պատարագով չպղծի, խնդրել են փոխանցել Ձեզ, այնպես չէ, որ Չարենցավանում ոգևորված են Ձեր այցով»,- ասաց լրագրողը։
Նիկոլ Փաշինյան էլ արձագանքեց՝ Հայաստանի ժողովրդի քվեով վարչապետ ընտրված մարդուն ՀՀ տարածքում որևէ մեկը չի կարող ասել, թե նա ուր գնա և ուր չգնա։
«Յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը, արտահայտել իր կարծիքը, դուք հիշում եք, որ եղան նման դեպքեր, նման փորձեր, իսկ թե ինչ եղավ հետո՝ բոլորդ եք տեղյակ»,-ասաց նա։




