ՏԵՍԱՆՅՈւԹ․ Չափազանցություն է ասել,որ հայ-ադրբեջանական խաղաղությունն անամպ է, վերքերը թարմ են, պահվող անձինք կան

Բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կապ կհաստատեն Ադրբեջանի հետ, կկառուցվեն, կգործարկվեն, կվերագործարկվեն ՀՀ տարածքում և կմնան, կգործեն ՀՀ լիարժեք իրավազորության շրջանակներում և ներքո, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Որքան էլ խոսենք տարանցիկ փոխադրումների մասին, մշտապես հարց կա, թե որոնք են այն երաշխիքները, որոնք պետք է երաշխավորեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Ես միշտ հիշում եմ բազմաթիվ խաղաղություններ, որոնք գրված երաշխավորների խումբ են ունեցել և չեն գործել։ Համոզված եմ, որո բոլոր իրական խաղաղությունները խաղաղություն են և մնում են այնքանով, որքանով դա շահավետ է կողմերի համար, ոչ թե պայմանական երաշխավորների։ Քանի դեռ մեր խաղաղությունը շահավետ կլինի Հայաստանի և Ադրբեջանի համար, այդ խաղաղությունը կշարոնակի գործել»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ մեծ չափազանցություն կլինի ասել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերը հարթված են և ամեն ինչ անամպ է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։