ՏԵՍԱՆՅՈւԹ․ Բողոքարկելու եմ ՔՊ վարչության որոշումը. Սա անում եմ Նիկոլ Փաշինյանի համար. Հայկ Սարգսյանը՝ ՔՊ ցուցակում չլինելու մասին

ՔՊ–ն իր իշխանության գալուց հետո առաջին անգամ պատրաստվում է ԱԺ հերթական ընտրություններին, 2021–ին ընտրությունները եղել են արտահերթ և ՔՊ–ում հապճեպ, վարչությունը կազմել է ցուցակ։ Այսինքն վարչությունն է որոշել, թե ով պետք է լինի ցուցակում և ով որ համարը պետք է լինի։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով դուրս է մնացել 2026–ի ընտրություններում ՔՊ–ի նախընտրական ցուցակից։

«Այժմ հապճեպ չի կազմվելու ցուցակը և ՔՊ վարչության նախագահը հայտարարել է, որ ովքեր ուզում են առաջադրվել, կարող են առաջադրվել նոյեմբերի 1–30–ը։ Վարչությունը պետք է թեկնածուների առաջադրվելը պետք է հաստատի դեկտեմբերի 1-31–ն ընկած ժամանակահատվածում, որից հետո ամբողջ ցուցակը կդրվի քվեարկության համագումարում, որտեղ 1000–ից ավելի կուսակցականներ կքվեարկեն։ Որ թեկնածուն ավելի շատ ձայն հավաքի, կզբաղեցնի առաջին տեղը, և այդպես կձեւավորվի ցուցակը։ Այսինքն 1100 պատվիրակները կորոշեն, թե ով որ համարը պետք է լինի»,–ասաց նա։

Անդրադառնալով իրեն, Հայկ Սարգսյանն ասաց, որ կուսակցությունը բոլորի նման իրեն էլ հրավիրել է. «Կարճ քննարկման րդյունքում ինձ տեղեկացրել են, որ վարչությունը որոշել է մերժել իմ առաջադրումը։ Այս պահին ես ունեմ երկու ճանապարհ. Առաջինը՝ գնալ տուն և չլինել հաջորդ ցուցակում, և երկրորդ՝ բողոքարկել վարչության որոշումը՝ իրացնելով իմ իրավունքները։ Ես ընտրել եմ երկրորդ ճանապարհը, բողոքարկելու եմ վարչության որոշումը։ Ես սա անում եմ նաև վարչապետ և իմ գաղափարակից ընկեր Նիկոլ Փաշինյանի համար։ Կարող է դա բարձր հնչի, բայց ես այդպես եմ արտահայտվում, որովհետեւ ես 2006–ից եմ ճանաչում Նիկոլ Փաշինյանին և տարբեր ակցիաների եմ մասնակցել 2006–ից, երբ 14 տարեկան էի։ 2014–ից եղել են ՔՊ հանրային միավորման անդամ։ Եղել եմ ՔՊ հիմնադիր անդամ»։

Հայկ Սարգսյանը նկատեց, որ կուսակցության համագումարը պետք է որոշի, թե ով որ համարը պետք է լինի ցուցակում. «Ես ուզում եմ, որ վարչությունը ինձ հնարավորություն տա առաջադրվելու։ Ոչ թե ֆիքսվի իմ տեղը ցուցակում, այլ հնարավորություն ունենամ ներկայացնելու կուսակցության անդամներին և նրանք որոշեն՝ ես կլինեմ անցողի տեղո՞ւմ, օրինակ, մինչև 50 կամ 70, թե՞ կլինեմ, օրինակ, 350–րդ համարը և չեմ լինի ցուցակում։

Ես վստահ եմ, որ եթե համագումարը ընտրի, ես կլինեմ անցողիկ տեղում՝ առնվազն առաջին 50 համարների մեջ»,–ընդգծեց նա։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։