Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իրենց վարած բանակցային գործընթացում Ալմաթիի հռչակագիրն ունեցել է զրոյական դերակատարություն։
«Նույնիսկ ադրբեջանցիները չէին համարձակվում այդպիսի արգումենտներ բերել։ Բա որ էն ժամանակվանից ամեն ինչ որոշված էր, ապա ինչո՞ւ է Մինսկի խումբ ստեղծվել, ինչո՞ւ են համանախագահները հայտարարել, թե ինչպիսի գործընթաց կլինի։ Լավ, մենք շահագրգռված էինք բանակցություններով, բա որ հարցը էն ժամանակվանից լուծված էր, ադրբեջանական կողմն ինչո՞ւ էր գալիս բանակցություններին»,-ասաց Սարգսյանը։