ՏԵՍԱՆՅՈւԹ․ Այսօր տոն է. Թալինի ՔՊ–ական համայնքապետ Սափեյանը՝ աշխատանքային ժամին Էջմիածին գալու մասին

«Միանշանակ տարբեր մարզերից ՔՊ-ի ակտիվիստները, կուսակցականները պետք է իրենց կուսակից ընկերոջ կողքին լինեն։ Պետք է քարոզարշավի վերջին օրը Արգիշտի Մեխակյանի կողքին լինեն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Թալինի քաղաքապետ Տավորս Սափեյանը, անդրադառնալով հարցին, թե ինչպո՞վ է պայմանավորված, որ ՔՊ ամփոփիչ հանրահավաքին գալիս են նաև այլ մարզերից։

Անդրադառնալով դիտարկմանը, որ աշխտանքային ժամին է եկել Վաղարշապատ, Սափեյանը նշեց. «Միջոցառում է, մեզ մոտ տոն է, քարոզարշավի վերջին օրը վերածել ենք Էջմիածնի ազատման տոնի։ Ես ընդամենը կես ժամ եմ բացակայել աշխատանքի վայրից»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։