«Գյուղի մանակապարտեզ 4-6 երեխա է հաճախում, բայց այսօր երեխաներին չեն բերել, երևի ծնողները վախեցել են»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ծափաթաղի բուժքույր Ալմաստ Վարդանյանը։ «Բոլորս շոկի մեջ ենք, երեխան այդպես կորի՞, շատ դժբախտ դեպք է տեղի ունեցել։ Տիգրանը շատ լավ, խելոք երեխա է, ընտանիքն էլ սովորական, խելոք ընտանիք է, իրենք իրենց ուժերով աշխատող։ Երեխաների միջի ամենասիրուն, խելոք երեխան է, հուսով ենք՝ կգտնեն»,- ասել է բուժքույրը։




