Ինչպես գիտեք մենք աշխատում ենք մաքսիմալ բաց, և վերջերս հայտարարություններ արեցինք, որ քննարկումներ ունենք արտաախորհրդարանական ուժերի հետ։ Այս պահին դեռ ոչ մի համագործակցություն չկա, եթե լինեն ավելի հստակ հայտարարություններ կանենք։Այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանը։
«Չեմ կարող այս պահին ասել ասել թե երբ կավարատվեն քննարկումները։ Մեր վարչապետի թեկնածուն քննարկման ենթակա չէ, մեր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, գնում ենք ընտրությունների ունենալու համար Ուժեղ Հայաստան»,–ասաց նա։
Նա նշեց, որ Սամվել Կարապետյանի թիմին ոչինչ չի խանգարում իրագործել այն պլանները որ մենք ունենք. «Երեկ այս թույլ իշխանությունները՝ Փաշինյանը, Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարացրեց ևս 1 ամիս, բայց մենք գնում ենք առաջ, էլ ավելի թափ ենք հավաքում»։





