ՏԵՍԱՆՅՈւԹ․ Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում. Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ․ Արամ Վարդևանյան

Տեղադրում եմ մանրամասն արձագանքս: Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում և Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Դատական ակտը ստացել ենք մարտի 17-ին, իսկ մարտի 18-ին արդեն դիմել ենք Քննիչին, որ թույլտվություն ստանանք և Սամվել Կարապետյանի խոսքը փոխանցենք հանրությանը: Գործադիր իշխանության ղեկավարը կարծես ակնարկում է, որ պետք է անտեսենք դատարանի որոշումը, բայց դա նույնիսկ Սոմալիում ընդունված չէ, բայց հետաքրքիր էր: Ի դեպ մարտի 19-ին Քննչականը պատասխանել է Գործադիր իշխանության ղեկավարին, ԶԼՄ-ներին, որ բավարարել են մեր միջնորդությունը, բայց ես դեռևս որոշումը չեմ ստացել: Մյուս հանգամանքներին ևս անդրադարձ կատարել եմ՝ մեր ձևով:

Իրավունքը պետք է գերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»,-գրել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։