ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Այս ամենը տեղի է ունեցել Արամ Սարգսյանի կուսակցության թաղապետերի աչքի առաջ»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Երևանի ամենամեծ այգու բարեկարգման աշխատանքների տենդերը 2023թ-ին շահել է «Երվադա» ՍՊԸ-ն, և երեք այգիներն արդեն քանդվում են։
Այդ «բարեկարգումների» համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 1.273.000.000 (մեկ միլիարդ երկու հարյուր յոթանասուներեք միլիոն) դրամ կամ 3.350.000 (երեք միլիոն երեք հարյուր հիսուն հազար) ԱՄՆ դոլար։
Հանրության համար խնդիրը ավելի հասկանալի դարձնելու նպատակով նշեմ, որ Նոր Նորք, Դավիթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների թաղապետները հանդիսանում են Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամներ, և այդ այգիները գտնվում են հենց այդ վարչական շրջաններում։
Նշեմ, որ «Վերածննդի» և «Հաղթանակի 40-ամյակի» այգիները գտնվում են անմիջապես Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա շրջանների թաղապետարանների կողքին, այսինքն՝ այս ամենը տեղի է ունեցել Արամ Սարգսյանի կուսակցության թաղապետների աչքի առաջ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։