ՏԵՍԱՆՅՈւԹ․ Աշխատանք կա՝ մարդը մնում է, երկիրը զարգանում է. 300,000 նոր աշխատատեղերը ստեղծվելու են. այն երաշխավորված է Սամվել Կարապետյանի կողմից. «Մեր ձևով» շարժման խոսնակ

Աշխատանք կա՝ մարդը մնում է, երկիրը զարգանում է, աշխատանք չկա՝ քաղաքացին հեռանում է, երկիրը դատարկվում է։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում տարածած տեսանյութում ասել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյան:

«Սամվել Կարապետյանի հինգ տնտեսական քայլերից առաջինը 300,000 նոր աշխատատեղերի ստեղծումն է, հատկապես՝ մարզերում: Այս ծրագիրն իրական փոփոխություն է բերելու Հայաստանում, նվազեցնելու է գործազրկությունը, իջեցնելու է աղքատության մակարդակը, ընտանիքների համար ապահովելու է կայուն եկամուտ ու կանգնեցնելու է արտագաղթը:

Հայաստանը զարգանալու է, 300,000 նոր աշխատատեղերը ստեղծվելու են, որովհետև այս ծրագիրը երաշխավորված է Սամվել Կարապետյանի կողմից»,-նշել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։