ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Ասեք մի մասնագիտություն, որ քաղաքացին բուհն ավարտելուց հետո ստանա 620-ից 750 հազար դրամ աշխատավարձ». Սուրեն Պապիկյան

«Առանձնացնեմ մի հատված օրինագծից, որը վերաբերում է Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիայի շրջանավարտներին տրվող հնարավորություններին»,- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քնարկման ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Չորսամյա կրթությունից հետո երբ ավարտում են ակադեմիան, մեր սպաները ստանում են բնակարան, այսինքն՝ տրամադրում ենք սերտիֆիկատ, որի միջոցով կարողանում են կատարել այդ գնումը, իհարկե սա ենթադրում է, որ քսանամյա պայմանագիրն ամբողջությամբ իրացվի: Նշեմ նաև, որ գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, որն ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620-ից մինչև 750 հազար դրամ աշխատավարձ: Ասեք մի մասնագիտություն, որ բուհն ավարտելուց հետո, քաղաքացին կարող է անմիջապես վաստակել այդքան աշխատավարձ, բնակարան: Կարծում եմ՝ ամենաերաշխավորված ու լավ մասնագիտությունը հենց զինվորականի մասնագիտությունն է»,- ասաց նախարարը:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։