ՏԵՍԱՆՅՈւԹ․ Առանց ծաղկեպսակի, բայց նախընտրական պաստառով՝ Արամ Սարգսյանը Եռաբլուրում էր՝ Սպարապետի շիրիմին

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցն «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նույնպես այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ եղբոր՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին։ Սակայն, ինչպես արձանագրել է ArmLife.am-ի նկարահանող խումբը՝ Արամ Սարգսյանն առանց ծաղկեպսակի, բայց նախընտրական պաստառով էր այստեղ։ Ծաղկեպսակ չկար ոչ միայ եղբոր, այլ նաև վարչապետ Փաշինյանի անունից։

Հիշեցնենք, որ 1999 թվականի այս օրը զինված հանցագործների մի խումբ ԱԺ հերթական նստաշրջանի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ներխուժեց խորհրդարան և գնդակահարեց պետական գործիչների: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։