Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր մասնակցում էի «Հանրային-քաղաքական դաշտը՝ ընտրություններին ընդառաջ» թեմայով չափազանց հետաքրքիր քննարկմանը, որի ընթացքում խոսել եմ օրակարգային մի քանի կարևոր թեմաների մասին։
«Առաջարկ Հայաստանին» ծրագիրը միասնության մասին է և բոլոր այն անհատները, հանրային, քաղաքական գործիչները, ովքեր այս օրերին միանում են նախաձեռնությանը, նրանք չեն միանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, այլ միանում են «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը կյանքի կոչելու նախաձեռնությանը։
«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունն ու «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը կարողացել է դառնալ հանրային-քաղաքական կյանքի ամենաճանաչելի բրենդներից մեկը: Այդ մասին վկայում են ոչ միայն տարբեր հարցումները, այլ նաև մեր ամենօրյա շփումները։
Այս ամիսների ընթացքում մենք կարողացանք հանրությանը հասնցել այն մեսիջը, որ «Առաջարկ Հայաստանին»-ը ծրագիր է հենց մարդկանց կողմից ստեղծվող և մարդկանց մասին։ Սկզբունքորեն փոխվել են ծրագրի կազմման հին մոդելները։
Բոլոր քաղաքական ուժերը կարմիր գծի նման մատնանշում են միասնականության, հավաքականության անհրաժեշտության, կարևորության մասին, «Առաջարկ Հայաստանին»-ը հենց սրա մասին է։
Օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր՝ վերկուսակցական քաղաքական հանրային դաշտի «Նոյան տապան» ստեղծելու գաղափարի մասին, որն «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը կյանքի կոչելու գործնական մեխանիզմը պետք է հանդիսանա։
Առաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է:




