«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումները մարզերում նոր թափ են առնում: Մոտիկ ու հեռու բնակավայրերում խնդիրները գրեթե նույնն են, բայց դրանք ավելի սուր երանգ են ստանում սահմանամերձ գյուղերում:
Սյունիքում անասնապահությամբ զբաղվողները դժգոհել են ճանապարհների փոփոխությունից: Օրինակ՝ միջպետական ճանապարհ է անցնում Տանձավեր գյուղով, որտեղ էլ շատ հաճախ վթարներ են լինում ու մարդիկ կորցնում են ապրուստի միակ միջոց համարվող կենդանիներին:
Այս և մի շարք կոնկրետ խնդիրների մասին են լսել «Առաջարկ Հայաստանին» վերկուսական նախաձեռնության անդամները:




