Ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյոք կհեռանա Ամենայն հայոց կաթողիկողը, թե ոչ, Արշակ Սրբազանը պատասխանել է. «Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու, ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ նա պետք է հեռանա: Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ այդպիսի օրակարգ են առաջ մղել: Կաթողիկոսը չի կարող հեռանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել մի խումբ եպիսկոպոսներ: Կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը ու ժողովի որոշումից դուրս կաթողիկոսի ցանկացած նման որոշում, որ ինքը պետք է հեռանա, դա ավելին չի լինի, քան դասալքությունը: Կաթողիկոսը չի կարող հեռանալ»: Հոգևորականը վստահություն է հայտնել, որ կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացվի ու չի կարող կայացվել:




