Հատիս լեռան գագաթին մեկնարկած Հիսուս Քրիստոսի մոնումենտալ համալիրի կառուցման պատմական նախաձեռնությանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել «Հայաստան – Արցախ» համահայկական երիտասարդական միության անդամները, Արցախցի ընտանիքներ, ինչպես նաև մեր երկրի և տարածաշրջանի ամենաբարդ ճանապարհներն անցած վարորդները՝ իրենց ամենագնացներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը:
«Արցախից տեղահանված, բազմաթիվ փորձությունների միջով անցած երիտասարդները հավատում են, որ Շուշիից բերված հողը, որը տեղադրվել է համալիրի հիմքում, կդառնա պատմական արդարությունը վերականգնելու նոր հույսի խորհրդանշական սկիզբը»,-գրել է Գագիկ Ծառուկյանը: