ՏԵՍԱՆՅՈւԹ․ Արարատ Միրզոյանը՝ ժամանակին ԱԱԾ-ի հետ համագործակցելու մասին

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ժամանակին ԱԱԾ-ի հետ համագործակցելու վերաբերյալ հարցին՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է. «Շատ որոշակի տարեթվի ՀՀ ԱԱԾ-ն ինձ՝ որպես կոնկրետ ոլորտում փորձագետի, դիմել է օգնության համար, այսինքն՝ փորձագիտական աջակցության ու ես, լինելով խիստ ընդդիմադիր քաղաքացի, այնուամենայնիվ համարել եմ, որ սա իշխանության մասին չէ, ՀՀ-ի մասին է, ԱԱԾ-ն պետական ինստիտուտ է, հարցն էլ, որտեղ իմ աջակցությունն են խնդրում, բավականին ծանրակշիռ է, համաձայնություն եմ հայտնել մասնագիտական օգտակար լինելու: Կարճ ժամանակ անց այդ համագործակցությունն ավարտվել է»: Հարցին՝ դա համարվո՞ւմ է գործակալ լինել, թե՞ ոչ, ասել է. «Չէ, չգիտեմ դա ինչ է նշանակում, կարծում եմ՝ հավաքագրված, իրենց համար տարբեր հանձնարարություններ անողն է գործակալ համարվում»:

@armlife.lurer

Արարատ Միրզոյանը՝ ժամանակին ԱԱԾ-ի հետ համագործակցելու մասին Armlife.am #lurer #Hayastan #news

♬ оригинальный звук — Armlife — Armlife

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։