ՏԵՍԱՆՅՈւԹ․ Անվտանգությունը պրոֆեսիոնալների գործն է ու կյանքեր փրկելու միակ ճանապարհը. ծանոթացեք Հունաստանից ժամանած մեր միջազգային խորհրդատուի հետ. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

Ուժեղ՝ այլ ոչ թե ժամանակավոր խաղաղության հասնելու համար, մեզ պետք են միջազգային փորձ և բարձրագույն մասնագիտական որակներ: Այս մասին ասված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հրապարակած տեսանյութում:

«Էֆտիմիս Տուրտիդիսը՝ բանակի հատուկ նշանակության ջոկատի նախկին զինվոր է, Հունաստանի առափնյա պահպանության սպա և անվտանգության ոլորտի առաջատար փորձագետ, Հունաստանի պրոգրեսի ուսումնասիրությունների համալսարանի անվտանգության, հետախուզության, իրավապահ մարմինների և ռազմական ամբիոնի վարիչ:

Նրա ուղին անցել է թեժ կետերով և միջազգային առաքելություններով՝ ներառելով Իրաքը, Լիբանանը, Քուվեյթը ու Ճապոնիան: Տիրապետում է ուժի կիրառման օրինական և էթիկական բարդագույն նրբությունների։ Պրոֆեսոր Տուրտիդիսը DRCS համակարգի հեղինակն է։ Դա մարտավարական մեթոդաբանություն է, որը սովորեցնում է կայացնել հավասարակշռված որոշումներ, նույնիսկ ամենածայրահեղ ճնշման տակ։

Էֆտիմիսը, ով մասնագիտացած է հատուկ նշանակության ուժերի ոլորտում, կներդնի իր փորձը մեր ռազմական ստորաբաժանումների պատրաստության գործում՝ բարձրացնելով դրանց մարտավարական և բարոյահոգեբանական մակարդակը։ Այսօր նա միացել է մեր թիմին, որպեսզի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ իր գիտելիքն ու փորձը ծառայեցնի Հայաստանի անվտանգային համակարգի ուժեղացմանը»,-նշված է տեսանյութում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։