ՏԵՍԱՆՅՈւԹ․ Անհերքելի փաստերը մի շաբաթ առաջ են մեր ձեռքի տակ եղել. հանրությունը պիտի իմանա. Նարեկ Պարոնյան

«Մեր այցի պատճառը հերթական խաբեությունն է, զիջումները, տարածքի զավթումները, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի կողմից:

Օրեր առաջ Արման Թաթոյանն իր ասուլիսում ներկայացրել է, որ Ադրբեջանը հերթական ներխուժումներ է իրականացրել ՀՀ սուվերեն տարածք: Մենք ունենք հստակ փաստեր, որոնք պրոֆեսիոնալ հետազոտությունների արդյունք են»,- ՊՆ-ի մոտ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ակցիայի ժամանակ ասել է նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը: Նա հայտնել է, որ ունեն նաև արբանյակային լուսանկարներ, որտեղ հստակ երևում է, թե ինչ է տեղի ունեցել և ինչ են արել ադրբեջանցիները:

«Դրանք մենք կհանձնենք ՊՆ՝ Սուրեն Պապիկյանից պատասխան պահանջելով, թե ինչու են հերթական անգամ ստել հասարակությանը: Մասնավորապես Վարդենիսի տարածաշրջանի հատվածում տեղի են ունեցել դիրքային առաջխաղացումներ, ադրբեջանցիները ամրացրել են իրենց դիրքերը: Վարդենիսի տարածաշրջանում տեղի է ունեցել ադրբեջանական դիրքերի շինարարություն: Սոթքի հանքը ամբողջովին գտնվում է ադրբեջանական վերահսկողության և դիտարկման տակ: Կութ գյուղը, միջպետական ճանապարհը ևս գտնվում են վերահսկողության տակ: Սա տեղի է ունեցել 2025 թվականի ընթացքում»,- հայտնել է Պարոնյանը՝ ցույց տալով արբանյակային լուսանկարներ:

«Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի սուտը մեր այս բացահայտումներով հերքվում է: ՀՀ-ն 2025 թվականին ունեցել է տարածքային կորուստներ թե՛ Վարդենիսի տարածաշրջանում, թե՛ Ջերմուկում»,- ընդգծել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։