«Անախորժ իրավիճակ էր առաջացել ու մեր ընդդիմադիր մամուլն անմիջապես վերնագրերը դրեց՝ «ո՞ւմ պատճառով տեղի ունեցավ այս խոչընդոտը»: Ենթադրում եմ՝ իմ պատճառով է եղել, որի համար ներողություն եմ խնդրում թե՛ կառավարությունից, թե՛ մեր գործընկերներից»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նա նաև հորդորեց ԱԺ քարտուղարությանն ավելի ուշադիր լինել. «Երբ ելույթ ունեցողից հետո ես պետք է ելույթ ունենամ, գոնե դուրս գալուցս առաջ զգուշացրեք»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ բյուջետային քննարկման ժամանակ հարակից զեկույցով պետք է հանդես գար Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որն այդ պահին դահլիճում չէր: Տեղում աշխատող լրագրողները կադրեր էին տարածել՝ նշելով, որ ուշացած մտնելով դահլիճ՝ Քոչարյանը փորձել էր պարզաբանում տալ Նիկոլ Փաշինյանին, բայց վերջինս դժգոհ հեռացել էր:




